Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Առասպելներ եւ փաստեր ասեղնաբուժության մասին. med.news.am
Ասեղնաբուժության վերաբերյալ բազմաթիվ սխալ պատկերացումներ գոյություն ունեն, սակայն ճիշտն այն է, որ այս տեխնիկան գործնականում կիրառվում է ավելի քան 3500 տարի եւ ամբողջ աշխարհով մեկ մարդկանց հանգստություն է պարգեւում:
Քլիվլենդի կլինիկայի ինտեգրատիվ բժշկության կենտրոնի ասեղնաբուժության առաջատար մասնագետ Ջեյմի Սթարկին մեկնաբանում է ասեղնաբուժության վերաբերյալ առավել տարածված առասպելները:
Առասպել 1. Ասեղնաբուժությունը ցավոտ է, չէ որ ասեղներով ծակում են:
Փաստ. Թեպետ մենք օգտագործում ենք ասեղներ, դրանք շատ բարակ եւ փոքր են, ինչպես կատվի բեղիկները: Եթե նույնիսկ դուք սկզբում ծակոց զգաք, դա կլինի մոծակի խայթոցի նման: Ցանկացած տհաճություն կանցնի կամ ինքնուրույն, կամ այն բանից հետո, երբ մասնագետը կտեղադրի ասեղները:
Առասպել 2. Ասեղնաբուժությունը համարվում է հնագույն ժողովրդական միջոց: Ոչ մի բժիշկ պաշտոնապես այդիսի բուժում չի նշանակում:
Փաստ. Բազմաթիվ բժշկական հաստատություններ պաշտոնապես ասեղնաբուժություն են նշանակում, նույնիսկ ԱՄՆ-ի զինված ուժերը:
Առասպել 3. Ասեղնաբուժությունը կարող է ունենալ կողմնակի ազդեցություններ, եթե համատեղվի դեղորայքի, ֆիզիոթերապիայի եւ բուժման այլ «հիմնական» մեթոդների հետ:
Փաստ. Ավանդական բուժման ժամանակ ասեղնաբուժությունն օգտագործելու համար հակացուցումներ չկան. դրանք փոխլրացնող են:
Առասպել 4. Ասեղնաբուժությունն արդյունավետ է միայն ցավը թուլացնելու համար:
Փաստ. Դա ճիշտ է, որ ասեղնաբուժությունն օգնում է թուլացնել ցավերը հոդերում, այդ թվում նաեւ՝ ծնկների, մեջքի ցավը, գլխացավը, ստամոքսի եւ դաշտանային ցավերը: Այնուամենայնիվ, ասեղնաբուժությունը նաեւ օգտագործվում է սրտխառնոցի, քիմիոթերապիայի կողմնակի հետեւանքների, առավոտյան տկարության, հիպերթոնիայի (արյան բարձր ճնշում), ալերգիայի, դեպրեսիայի, անպտղության եւ այլ հիվանդությունների բուժման նպատակով:
Առասպել 5. Ասեղնաբուժությունը թողնում է բազմաթիվ կողմնակի ազդեցություններ, որոնք հետագայում անհրաժեշտ է լինում ուղղել:
Փաստ. Ասեղնաբուժությունը գրեթե չունի կողմնակի ազդեցություններ: Ասեղնաբուժության կուրսից հետո դուք կարող եք առանց սահմանափակումների շարունակել ձեր բնականոն կյանքը:
Առասպել 6. Ասեղնաբուժության ազդեցությունները միայն հոգեբանական են. իրականում ոչինչ չի փոխվում:
Փաստ. Ասեղնաբուժության ազդեցությունները հեռու են հոգեբանական լինելուց: Հետազոտությունները ցույց են տվել, որ ասեղնաբուժության սեանսի ժամանակ մեր գլխուղեղն արտադրում է էնդորֆին քիմիական նյութը (բնական ցավազրկող): Այն նաեւ հակաբորբոքային ազդեցություն ունի եւ օգնում է ամրապնդել իմունային համակարգը:
Առասպել 7. Եթե սկսել էք ասեղնաբուժությամբ բուժումը, ապա անհրաժեշտ կլինի անընդհատ անցնել ասեղնաբուժության կուրսեր:
Փաստ. Դեպքերի մեծամասնության ժամանակ դրա կարիքը չկա: Սակայն որոշ քրոնիկ հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում ամիսը մեկ անգամ ասեղնաբուժության կուրս անցնել, քանի որ այն օգնում է թուլացնել ախտանիշները:
Առասպել 8. Եթե դուք ասեղնաբուժության 2-3 կուրսերից հետո բարելավում չեք նկատում, ապա հնարավոր է, որ այն ձեզ չի օգնի:
Փաստ. Ասեղնաբուժությամբ բուժման հանդեպ ռեակցիան միշտ անհատական է: Ոմանք բարելավում են զգում 1 կամ 2 կուրս հետո: Մյուսներին բուժման 8-10 կուրս է անհրաժեշտ:
22.04.2014 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ